Այսօր կտրվեն բոլոր հարցերի պատասխանները

timthumb (8)

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերի մեծ մասն արդեն հստակ կողմնորոշվել է մասնակցության հարցում: Սակայն «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը դեռևս չի հստակեցրել իր անելիքները:

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ այսօր ՀԱԿ-ում ժողով կգումարվի:

Մեր այն ճշտող հարցին, թե ժողովի ընթացքում վերջնականապես կորոշվի՞ ՀԱԿ-ը մասնակցելու է ԱԺ ընտրություններին, թե ոչ, ՀԱԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Այսօր կտրվեն բոլոր հարցերի պատասխանները և պարզ կլինի՝ մասնակցելո՞ւ է ՀԱԿ-ը, թե՞  ոչ»:

Նշենք, որ ՀԱԿ անդամ Արամ Մանուկանը, չնայած իր նախնական դրամադրվածությանը, կողմ չէ, որ կուսակցությունը մասնակցի ԱԺ առաջիկա ընտրություններին:

Մանուկյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչն է որոշման վերանայման հիմք հանդիսացել, քանի որ շատ վստահ էր իրենց ուժերի վրա և շանսերն էլ բարձր էր գնահատում, նշել էր, որ դեռևս քննարկումների մեջ են ու հստակ որևէ բան ասել չի կարող:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *