Այս պահին չենք երաշխավորում, որ չենք առաջադրելու թեկնածու․ ՀՀԿ խմբակցության ղեկավար

timthumb

«Մենք դեկտեմբեր ամսվա հետ կապված որևէ բանակցություն կամ որևէ որոշում չենք կայացրել, մենք պատրաստ ենք բոլոր ուժերի հետ նորմալ բանակցային պրոցեսում համաձայնության գալու դեպքում համերաշխ, առանց ցնցումների, հանգիստ գնանք ընտրություններին. մեր մոտեցումը դա է։ Մենք ծանոթ ենք և′ «Ծառուկյան» դաշինքի հայտարարություններին, և′ ՀՅԴ-ի դիրքորոշմանը և  ես չեմ ցանկանում մեկնաբանել, թե որ քաղաքական ուժն ինչպես է մտածում»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Բաղդասարյանը նշեց, որ իրենք որևէ քննարկում չեն ունեցել դեկտեմբեր ամսվա հետ կապված, թե ինչ ճանապարհային քարտեզով իրենք կարող են գնալ դեպի արտահերթ ընտրություններ, որովհետև դա բավականին վտանգավոր քայլ է, որը կարող է Ազգային ժողովը դարձնել միահեծան, և չի կարծում, որ այս պարագայում խորհրդարանական պետության մեջ և ժողովրդավարական երկրում դա արդարացված կլինի. այս պարագայում չի կարող իրական ընդդիմություն ձևավորվել Ազգային ժողովում։

Հարցին՝ եթե ժամկետների հետ կապված՝ վարչապետը որևէ զիջման չգնա, իրենց համար բանակցությունների թեման փակվա՞ծ է, Բաղդասարյանը նշեց ․«Մենք այդ հարցը բացարձակապես չենք քննարկել, մենք դեմ չենք բանակցություններին, բայց այն բանակցություններին, որի հիմքը դրել ենք, պետք է լինեն շարունակական»։

Բաղդասարյանի խոսքով՝ ճիշտ չէ այն դիրքորոշումը, որ եթե վարչապետ ես՝ քո տեսակետը դա է, ուրեմն դու ես ճիշտը։ Պետք է լինի բանակցային պրոցես, և ինքը շատ ուրախ է, որ վարչապետն այսօր հանդիպելու է Ծառուկյանի հետ։

Հարցին՝ ՀՀԿ-ն թեկնածու չի՞ առաջադրելու, եթե ընտրությունները տեղի ունենա դեկտեմբերին, Բաղդասարյանը պատասխանեց․ «Հոկտեմբերի 2-ին, 17։40-ին, մեր հանդիպման ժամանակ ես հայտարարել եմ, որ դեկտեմբեր ամսվա հետ կապված՝  չեմ կարող  որևէ երաշխավոր հանդիսանալ և դրանից հետո կայացավ մեր կուսակցության արտահերթ նիստը»։

Բաղդասարյանը նշեց, որ իրենք երաշխիք չեն տալիս, որ չեն առաջադրելու թեկնածու, բայց ամեն դեպքում՝ առայժմ նման քննարկում չի եղել և եթե լինի՝ հայտարարությամբ հանդես կգան։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *