Այրել են «Դիլիջան» ազգային պարկի պահակակետը

timthumb

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հոկտեմբերի 13-ին ՀՀ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում աշխատանքային քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի գրասենյակում, շրջայց կատարել «Հաղարծին», «Դիլիջան» տեղամասերում:

Երեկոյան 21։00-ի սահմաններում աշխատանքային այցից վերադառնալու ճանապարհին, նախարար Արծվիկ Մինասյանին տեղեկացրել են, որ այրվում է «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցներին պատկանող «Շամախյան» տեղամասի տնակը։ ՀՀ բնապահպանության նախարարը, գերատեսչության իրեն ուղեկցող պատասխանատուները և «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը թեքվել են ճանապարհից և ժամանել դեպքի վայր:

Դեպքի վայր են ժամանալ նաև ՀՀ ԱԻՆ մազային ստորաբաժանման հրշեջ-փրկարարները, ում հաջողվել է արագ մեկուսացնել և հանգցնել կրակը։ Հրդեհից տուժածներ չկան: Փաստի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *