Անարգանք՝ զոհերի հիշատակին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

timthumb (4)

«Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել, թե ինչ շարժառիթ է հետապնդում առաջին նախագահի կողմից հրապարակված հոդվածում հնչեցված մտքերը: Այն, որ նա խոսում է մտահոգիչ ու վտանգավոր հետընտրական տրամադրությունների մասին, ես ավելորդ և անիրատեսական եմ համարում: Նրա նշած որևէ  զարգացման մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցության պարտությանը, ապա պետք է նշեմ, որ նրանք հասարակության կողմից մերժվեցին: Հասարակությունն իր այդ մերժումով ցույց տվեց նախկին նախագահին, որ չի ընդունում Արցախի հարցում նրա առաջարկած խաղաղության բանաձևը»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

Ըստ քաղաքագետի՝ առաջին նախագահի ղեկավարած կուսակցությանը խայտառակ պարտության մատնեց ոչ միայն իրենց ղեկավարի վերջին երկու հարցազրույցներն, այլ արցախյան խնդրի վերաբերյալ Լևոն-Տեր-Պետրոսյանի շարունակական և չփոփոխվող տեսակետը: «Նրա առաջարկած ծրագիրը պատճառ դարձավ իրենց խայտառակ պարտության: Այդքան երկար տարիներ լինել խորհրդարանում և հիմա զրկվել այնտեղ հայտնվելու հնարավորությունից, նշանակում է մեկ բան՝ հասարակության կողմից չի ընդունվում այդ կուսակցության առաջարկած որևէ դիրքորոշում»:

 

Անդրադառնալով առաջին նախագահի այն տեսակետին, որ Արցախի հակամարտության գործընթացի ձգձգումը եւ ստատուս-քվոյի պահպանումը պատճառ է դառնալու բազմաթիվ նորանոր զոհերի, որոնք որեւէ արժեցող նպատակի չեն ծառայելու, Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ստատուս-քվոյի պահպանումը մեզ հնարավորություն է տալիս շատ զոհեր չունենալ: «Մենք տեսանք, թե Ապրիլյան պատերազմի չորս օրերի ընթացքում որքան զոհ ունեցանք: Ինչպե՞ս կարող է ստատուս-քվոն որևէ արժեցող նպատակ չունենալ»:

 

Քաղաքագետն անընդունելի համարեց նաև նախկին նախագահի մյուս թեզը, թե ղարաբաղյան պատերազմի զոհերը, այնուամենայնիվ, որեւէ առումով արդարացված ու իմաստավորված չեն: Քաղաքագետը դա որակեց անարգանք հենց նույն զոհերի հիշատակին. «Ինչպե՞ս կարող է Արցախյան պատերազմում զոհված տղաների թափած արյունն անարդյունք լինել, չէ՞ որ, եթե նրանք չլինեին, չէր բացառվում, որ Թալիշում կատարվածի օրինակներ շատ ունենայինք: Այս տեսակետն ուղղակի անարգանք է զոհերի հիշատակին»:

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *