Անգամ չենք քննարկել միասին մասնակցելու հարց. Մարուքյան

timthumb (5)

«ԵԼՔ դաշինքի ուժերից մեկը Երևանի ավագանու ընտրութուններին մասնակցում է առանձին, և մենք երկու ուժերով ընտրություններին մասնակցելու համար ստեղծեցինք նոր բրենդ, նոր անվանում, որը կոչվում է «Լույս» դաշինք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների իրենց մասնակցության մասին:

Անդրադառնալով ԵԼՔ դաշինքի ապագային՝ Մարուքյանը նկատեց, որ ԵԼՔ-ն ունի խորհրդարանական խմբակցություն, ԵԼՔ-ի հուշագիրը կա և գործում է, և, հետևաբար, ժամանակը ցույց կտա ապագան. «Այս պահին Երևանի ընտրություններին կմասնակցենք այս ձևով: Կոնկրետ ԵԼՔ դաշինքից կա երկու թեկնածու: Ընտրություններ են և սա մարտավարական քայլ է»:

Այդ ձևաչափով ընտրություններին մասնակցելու պատճառը «Քաղաքացիական պայմանագրի» որոշումն է եղել դիտարկմանն ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Անգամ չենք քննարկել միասին մասնակցելու հարց, որովհետև բանը չի հասել նրան, որ ինչ-որ բան չհամաձայնենք, ուղղակի էդպես է որոշվել: Չկան անհամաձայնություններ, մեր գործընկերները որոշել են մասնակցել մեկ ուժով, մենք էլ՝ երկու ուժով: Չեք կարող ասել ԵԼՔ դաշինք  չկա, որովհետև գոյություն ունի հուշագիր և գոյություն ունի խմբակցություն: Երբ ես, Նիկոլը և Արամը մի օր կհայտարարենք, որ ԵԼՔ դաշինքն այլևս չկա և չի գործում հուշագիրը, այդ ժամանակ կարող եք ֆիքսել դա»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ դաշինքը տապալված և փլուզված չի համարում:

Նա նշեց՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները հարգարժան մարդիկ են և լուրջ մրցակիցներ. «Մենք էլ լավ շանսեր ունենք: Առաջին անգամ 15-20 տարվա մեջ լինելու են արդար, հավասար հնարավորություններով ընտրություններ, Երևանի բնակիչները կորոշեն՝ ով է լինելու քաղաքապետը»,- նշեց պատգամավորը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *