Անդրիաս Ղուկասյանը դատարանից ազատ արձակվեց

timthumb

Քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը բավարարվեց, նա դատարանից ազատ արձակվեց:

Նշենք, որ Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում այսօր ընթանում էր քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը: Դատարանի դահլիճում էր Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ղուկասյանի փաստաբանը դիմել էր դատարան՝ պահանջելով փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը։

Հիշեցնենք, որ Ղուկասյանը «Ռադիո Հայ» ռադիոկայանի համահիմնադիրն է և արդեն 21 ամիս է՝  գտնվում է կալանքի տակ։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաև փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երևանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *