Անի Սամսոնյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

timthumb (1)

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Երևանի քաղաքապետին ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Անի Սամսոնյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Դիմում գրեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ։

Այսօր ժամեր անց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները կստանձնեն իրենց մանդատները՝ այդ թվում նաև ես»,-գրել է նա։

Անի Սամսոնյանը դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով: Նորընտիր պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *