Անհապաղ ազատ արձակել Սամվել Բաբայանին. բողոքի ակցիա (տեսանյութ)

Այսօր իրենց բողոքի ակցիան են վերսկսել Սամվել Բաբայանի աջակիցները։ Վճռաբեկ դատարանի մոտ հավաքված՝ նրանք պահանջում են ազատ արձակել  Սամվել Բաբայանին։

Արցախի հերոս, «Իգլա»-ի և փողերի լվացման գործով դատապարտված Սամվել Բաբայանի ազատ արձակման համար Վճռաբեկ դատարան՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բողոք է ներկայացվել, որը վարույթ է ընդունվել մայիսի 25-ին, սակայն նիստի օրը դեռ հայտնի չէ:

Ցուցարարները պահանջում են նիստի օր նշանակել և ազատել Բաբայանին կալանքից։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։

 

samvel-babayan-1https://www.youtube.com/watch?v=Gxvl6jKwQgY

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *