Անհրաժեշտությո՞ւն, թե՞ ծայրահեղ միջոց. ինչ է իրենից ներկայացնում անցումային արդարադատությունը

timthumb (7)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 100 օրվա ամփոփման, թերևս, ամենքննարկվող հայտարարություններից մեկը Անցումային արդարադատության վերբերյալ հայտարարությունն էր։ Այն դատական և ոչ դատական, ֆորմալ և ոչ ֆորմալ, պատժողական և վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնույթ ունեցող կոնֆլիկտային իրավիճակից կամ ռեպրեսիվ ռեժիմից` առաջացած հսկայածավալ վնասը հատուցելու և խաղաղություն ու համերաշխություն հաստատելու նպատակով:
Անցումային արդարադատության հիմքում ընկած է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը:

Տարաբնույթ կածիքներ են շրջանառվում անցումային արդարադատության վերաբերյալ. մի մասն այն համարում է Հայաստանի համար անհրաժեշտություն, մի մասն էլ՝ ծայրահեղ միջոց։
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ապագայում որոշ քաղաքական գործիչներ դուրս կմղվեն քաղաքական դաշտից և նրանք, ովքեր հանցագործություն են կատարել՝ կդատապարտվեն, իսկ նրանք, ովքեր ծանր հանցագործություն չեն կատարել, բայց ստիպված նախկինում համակերպվել են ստեղծված խաղի կանոններին՝ կդառնան նորմալ բիզնեսմեններ և կընդունեն համերաշխության մթնոլորտը։

«Կարծում եմ՝ դրան կարող է նպաստել անցումային արդարդատությունը»,-նկատեց Վարդանյանը։

«Անցումային արդարադատությունը շատ լավ կոնցեպտ է, շատ լավ գաղափար, և շատ կարևոր է հասկանալ՝ անցումային արդարադատության նպատակը համերաշխության  ստեղծումն է։ Սա է անցումային արդարադատության դերը։ Շատերը շփոթում են, այլ բաներ են մտածում, բայց անցումային արդարադատությունն իրականում բարդ  քաղաքական գնահատական է, այն նաև հնարավորություն է տալիս մարդկանց ապաշխարելու, հնարավորություն է տալիս մարդկանց իրենց մեղքն ընդունել՝ եթե  հակաիրավական և հակադեմոկրատական գործունեություն են ծավալել»,-հավելեց Վարդանյանը։

Քաղաքագետը նաև նկատեց, որ անցումային արդարադատություն Հայաստանում կներդրվի, քանի որ կա հանրային պահանջ և միջազգային փորձ, որը շատ հաճախ դրական արդյունք է ունեցել։
«Մենք տեսնում ենք, որ կա դրան հակադրություն. շատերը վարկաբեկում են այդ գաղափարը, բայց ամեն դեպքում՝ այն տեղի կունենա, ուղղակի պետք է մշակել Հայաստանի իարվիճակին բնորոշ, կոնկերտ խնդիրներից բխող անցումային արդադատության մոդել»,-ավելացրեց Վարդանյանը։

Արմինե Արմենակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *