Անվտանգության խորհուրդը իրապես այն հարթակն է որտեղ Սերժ Սարգսյանը իրեն կզգա ինչպես ձուկը ջրում

timthumb (6)

Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի երրորդ հանձնարարականը վերբերում էր տարեցներին ու նրանց խնդիրներին:

Մասնավորապես, Կարեն Կարապետյանը նշեց, որ 1992 թվականին  ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը սահմանել է տարեցների միջազգային օր և այսօրվա հրամայականը ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ եւ ակտիվ ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում. «Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև տարեցների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ սկզբունքորեն նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը` հանձնարարում եմ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց՝ աշխատաշուկայում  ընդգրկելու հնարավորության հարցերը, ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել առաջարկություններ՝ այլընտրանքային ծառայությունների, ինչպես օրինակ` ցերեկային կենտրոններ և տնային խնամք համակարգի ներդրման ուղղությամբ»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *