ԼՈւՐԵՐ.com-ը Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրից առանձնացրել է նախարարների ցուցակ, ովքեր իրենց հայտարարգրում չեն նշել հարկային տարում ձեռքբերած և օտարած անշարժ գույք, այսինքն այս պաշտոնյաները տուն չունեն, դե մենք միտված չենք հավատալու, որ մեր ղեկավարները հայտարարգրերում չեն ներկայացրել իրենց ունեցած սեփականությունները` նպատակ ունենալով խաբել իրենց հայրենակիցներին, այդ իսկ պատճառով հրապարակում ենք անտունների մի փոքրիկ ցանկ.
Այսպիսով բնակարան չունեն.
ՀՀ փոխվարչապետ,միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրելյանը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը