Անտրամաբանական հետ ենք. վարչապետին չի գոհացնում «Թվային Հայաստանի» դինամիկան

timthumb (2)

Կառավարության փետրվարի 15-ի նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Հայաստանում ընթացող թվայնացման ոլորտում առկա մի շարք խնդիրների՝ նշելով, որ միջազգային վարկանիշներին համապատասխանելու հարցում Հայաստանի թվայնացման գործընթացն ունի խնդիրներ:

Վարչապետը նշեց, որ թվայնացման վարկանիշով մենք անտրամաբանական հետ ենք, քանի որ ռեգուլյար ինֆորմացիան չենք տրամադրել: «Այդ պատճառով պետք է վաղը-մյուս օրը պետք է հասկանանք, ով է թերացել իր աշխատանքի մեջ»,-նշեց վարչապետը՝ հանձնարարարելով հանրապետական գործադիր մարմիններին՝ այս ուղղությամբ լծվել աշխատանքի:

Մասնավորապես, Կարապետյանը հանձնարարեց «Թվային Հայաստան» հիմնադրամի նախագահին, հանրապետական գործադիր մարմիններին՝ երկու ամսում գույքագրել և ներկայացնել կոնկրետ գործողություններ այս ոլորտում առաջընթաց ապահովելու համար, մեկ ամսում էլ ներկայացնել այն հիմնարկների ցանկը, որտեղ պետք է ընթանա թվայնացման գործընթաց:

Վարչապետը նաև առաջարկեց ԱՎԾ պետին՝ թվային գործիքների կիրառման համար համագործակցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ եւ պիլոտային ծրագիր ներկայացնել համատեղ առաջարկությամբ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *