«Աշխատանք կա, որը սկսվում է և ավարտվում». Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից

timthumb (8)

Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել:

Բարսեղյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում վստահեցրեց, որ աշխատանքից ինքնակամ է ազատվել՝ մեկ այլ աշխատանքի անցնելու համար, իսկ թե ինչ նոր աշխատանքի մասին է խոսքը, Տիգրան Բարսեղյանը պատասխանեց. «Քաղաքաշինության ոլորտը բազմազան է, թողեք որոշեմ՝ որտեղ եմ անցնելու, ու կիմանաք: Կարծում եմ՝ նորմալ է, երբ աշխատանքից ազատվում են: Աշխատանք կա, որը սկսվում է և ավարտվում»:

Մեր զրուցակիցը չհերքեց այն, թե առաջիկայում կրկին կաշխատի պետական որևէ այլ գերատեսչությունում: «Ես իմ առաքելությունը քաղաքապետարանում համարում եմ ավարտված, իսկ այստեղ անցկացրած աշխատանքային տարիներս գնահատում եմ բավարար»,-ասաց նախկին գլխավոր ճարտարապետը և հավելեց, որ կոռեկտ չի լինի խոսել իր թողած «աշխատանքային ժառանգության» մասին:

Վերջում Բարսեղյանը վստահեցրեց նաև, որ իր պաշտոնից հեռանալը բոլորովին կապված չէ Տարոն Մարգարյանի հետ. «Չկա այդպիսի բան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնն զբաղեցնում էր 2013 թվականից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *