Աշխատասենյակ առանց գույքի. պաշտոնաթող փոխմարզպետը գույքն իր հետ տարել է

timthumb (1)

Լոռու նորանշանակ փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանն արդեն անցել է իր աշխատանքային պարտականություններին, չնայած նրան բաժին է հասել միայն դատարկ աշխատասենյակ, առանց որևէ կահավորման:

Բանն այն է, ըստ լուրերի, իրեն նախորդած պաշտոնյան՝ փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, պաշտոնը թողնելիս իր հետ տարել է նաև աշխատասենյակի գույքը:

Նորանշանակ փոխմարզպետը ֆեյսբուքյան իր էջում աշխատասենյակից լուսանակարներ է հրապարակել և գրառում կատարել, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Այ այսպիսի տեսք ունի իմ աշխատասենյակը: Առանց սեղան և մինիմալ հարմարության: Դիմավորեցին ինձ այսպես, հետևությունները թողնում եմ Ձեզ: Սակայն սա արագ կարգավորելու խնդիր է)) Խնդիրները հետո են առաջանալու, բայց ոչ ինձ համար»,-գրել է Ա. Ղուկասյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Բադոյանն ասաց, որ աշխատասենյակում եղած գույքը՝ համակարգիչն ու աշխատասեղանը, եղել են իր սեփականությունը և ինքն էլ չի պատրաստվում իր սեփականությունը թողնել մարզպետարանում.

«Երբ ես ընդունվել եմ աշխատանքի, որևէ գույք չի եղել: Այնպես չի եղել, որ փոխարինել եմ իմ սեփականով: Աշխատասենյակը հանձնելուց հրավիրել եմ աշխատակազմի ղեկավարին, գույքագրողին և իրենց ներկայությամբ հերթական անգամ գույքագրում ենք կատարել, և ինձ պատկանող գույքը վերցրել եմ ինձ հետ»,-ասաց Բադոյանը:

ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց նաև աշխատակազմի ղեկավար Յուրիկ Սարգսյանի հետ, ով հաստատեց՝ նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանը իր հետ տարել է գույքը, քանի որ այն իրեն է պատկանելիս եղել:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *