«Աշխըտել, անջըտել…». եթերը տիղմով է լցված. լեզվաբան

timthumb

«Հայաստանի Հանրապետությունն ունի Լեզվի բարձրագույն օրենսդիր խորհուրդ, որը կարող է լեզվի մասին ցանկացած օրենք ընդունել, որն, ի դեպ, գործում է ՀՀ վարչապետին կից, և, հուսով ենք, որ օրենսդրական նախաձեռնություների իրավունք կստանա այս խորհուրդը: Հույս ունենք, որ այս խորհուրդը մի փոքր էլ նյութական աջակցություն կստանա, կհաստատվի հաստիքացուցակ, որպեսզի կարողանան աշխատանք իրականացնել»,-ասաց լեզվաբան Աշոտ Տեր-Մինասյանը:

Անդրադառնալով հայոց լեզվին սպառնացող մարտահրավերներին և ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին՝ լեզվաբանը նշեց, որ Հայաստանում ռուսաց լեզվի ազդեցությունը մեծացնելու միտումը նորություն չէ, այն միշտ էլ եղել է, ուստի՝ պետք է խոսել ոչ թե այդ միտումի մասին, այլ այն մասին, թե ի՞նչ ենք անում դրա դեմ պայքարելու համար.«Մեր պետական այրերը խոսում են գենոֆոնդի պահպանման մասին, բայց երիտասարդներին ուղարկում են արտասահմանյան բուհեր սովորելու, փոխանակ մեր բուհերի կրթական մակարդակը բարձրացնեն, հարց է առաջանում՝  ի՞նչն է խանգարում, որ մեր բուհերում այդ որակյալ կրթությունը տանք մեր սաներին, որ չարտագաղթեն այս երկրից»: 

Լեզվաբանը, նախքան ռուսաց լեզվի դեմ պայքարին անդրադառնալը, խորհուրդ է տալիս նախ սեփական մայրենին ամուր պահել. «Աշխըտել, անջըտել, մեր եթերը լցված է տիղմով: Մենք չենք կարողանում սրան հետևել: Այս հարցը պետք է գա իրավական դաշտ: Ես առաջարկում եմ՝ եթե տեսնում եք գովազդում տառասխալով կամ սխալ քերականությամբ նախադասություն,  նկարեք և ներկայացրեք համապատասխան գերատեսչություն՝ դրա դիմաց ստանալով ֆինանսական փոխհատուցում: Մարդիկ չունեն ոճաբաններ և համապատասխան մասնագետներ, բայց պահում են հեռուստաընկերություններ: Ահա այստեղից պետք է սկսել»,-ընդգծում է լեզվաբանը, հիշեցնելով Սոս Սարգսյանի հայտնի ատահայտությունը. «Եթերը մեր ազգին ստրկացրել է»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *