Աշոտ Արսենյանի որդու՝ բանակից խուսափելու համար փաստաթուղթ կեղծելու դեպքով հարուցվել է քրգործ

timthumb

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինծառայությունից խուսափելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին տեղեկացրին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Այստեղից փոխանցեցին նաև, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` «Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով»: Սակայն քրեական գործի շրջանակներում առայժմ մեղադրանք որևէ մեկին առաջադրված չէ։

Նշենք, որ գործարարի որդու՝ ՀՀ ԶՈւ-ում չծառայելու մասին գրել էր Hetq.am-ը՝ տեղեկացնելով, որ Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: Ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *