«Աշտարակ կաթ» ընկերությունը կապ չունի նախկին սեփականատիրոջ կուտակած պարտքերի հետ. փաստաբան

timthumb

«Աշտարակ կաթ» ընկերությունը որևէ առնչություն չունի «Աշտարակ կաթ» ՓԲԸ նախկին սեփականատիրոջ գործունեության ընթացքում կուտակված պարտքերի հետ, հետևաբար, նաև պատասխանատվություն չի կրում այդ պարտքերի հավաքագրման դատական գործընթացներիհամար:
Այս մասին ԼՈւՐԵՐ.cօm-ի հետ զրույցում ասաց «Պարգև» ՍՊԸ փաստաբան, «Ավենյու Քընսալտինգ Գրուպ» ՍՊԸ գործընկեր Հովհաննես Չամսարյանը:
Վերջինիս խոսքով՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն տարբեր ժամանակահատվածներում խանութներին առաքել է ապրանքներ, որոնց դիմաց նշված տնտեսվարող սուբյեկտները վճարումները կատարել են «Աշտարակ կաթ» ՓԲԸ առաքիչներին՝ առձեռն, դրա դիմաց չստանալով վճարումը հավաստող ապացույց։ ««Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն սնանկ ճանաչվելուց հետո սնանկության գործով կառավարիչը հաշվապահական փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո պարզել է, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն ունի դեպիտորական պարտքեր, ինչի արդյունքում սկսել է իրականացնել պարտքերի հավաքագրման գործընթացը»։
Չամսարյանի խոսքով՝ իրավիճակը հետևյալն է. «Տնտեսվարող սուբյեկտները գումարները վճարել են առաքիչներին, նրանք իրենց հերթին վճարել են «Աշտարակ կաթ» ՓԲԸ դրամարկղ, սակայն գործարքը չի ստացել համապատասխան հաշվապահական ձևակերպում, ինչի արդյունքում կատարված վճարումները հավաստող ապացույցները բացակայում են։ «Այժմ «Աշտարակ կաթ» ապրանքային նշանը սեփականության իրավունքով պատկանում է «Պարգև» ՍՊԸ-ին, ով իրականացնում է արտադրություն հիշյալ ապրանքային նշանի տակ, սակայն «Պարգև» ՍՊԸ-ն որևէ առնչություն չունի և ունենալ չէր կարող այս պարտքերի հավաքագրման գործընթացի հետ։ Այդ պարտքերը գոյացել են «Աշտարակ կաթ» ՓԲԸ նախկին սեփականատիրոջ գործունեության ժամանակահատվածում»։
«Պարգև» ՍՊԸ փաստաբան, «Ավենյու Քընսալտինգ Գրուպ» ՍՊԸ գործընկեր Հովհաննես Չամսարյանի խոսքով՝ մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե «Աշտարակ կաթ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչը և գործարանի նոր սեփականատերը խնդիրներ են առաջացրել «Աշտարակ կաթ»-ի արտադրանքը վաճառող տնտեսվարողների համար, հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը. «Նշվածը պարտքերի պահանջի իրավունքը չի պատկանում «Պարգև» ՍՊԸ-ին, հետևաբար, վերջինս չի կարող նման պահանջով ընդդեմ տնտեսվարողների դիմել դատարան»։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *