Ապարանում հեղեղումներ են. վնասվել են տներ ու ճանապարհներ (բացառիկ տեսանյութ)

ապ

Այս պահին հեղեղումներ են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում: Քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվում են:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը կարողացավ ընդամենը մի քանի բառ ասել, որ հեղեղատները լցվել են ամբողջ քաղաք, վնասել տներն ու ճանապարհները:

Քաղաքապետն ասաց, որ ինքը շտապ մեկնել է դեպքի վայր` օգնելու իր քաղաքացիներին:

«Ջուրը, ջուրը լցվելա քաղաքս, բավականին շատ վնաս ա տվել»,- ասաց քաղաքապետը` չկարողանալով երկար մեկնաբանել, քանի որ բջջային կապը բավականին թույլ էր, և նրան լսելու մեր փորձերը ապարդյուն էին:

«Եկել եմ տեսնեմ՝ ինչ է կատարվում, գնահատենք իրավիճակը, կխոսենք»,- ասաց քաղաքապետը մեր լրագրողին:

Ստորև ԼՈւՐԵՐ.com-ը բացառիկ տեսանյութ է ներկայացնում՝ ընդամենը րոպեներ առաջ տեղի ունեցած հեղեղումներից:

Նշենք, որ նմանատիպ հեղեղում օրերս տեղի ունեցավ Արթիկում, և քաղաքը բավականին մեծ վնասներ կրեց:

Նելլի Ավետիսյան

https://www.youtube.com/watch?v=nhNb9sZJdtw&feature=youtu.be%D5%B7

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *