Ապօրինի ներգործության ռիսկը մեծ է. գլխավոր դատախազը՝ Քոչարյանի կալանքի անհրաժեշտության մասին

timthumb (1)

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ փաստեր, որ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի ներգործությամբ ազդել է գործի քննության վրա՝ չկան:

«Դատարանների ամբողջ խնդիրն այդ է՝ փաստ են ուզում, իսկ փաստ կա՞: Ոչ: Մենք այդ մասին բարձրաձայնում ենք, դա չենք թաքցնում. փաստ, որ ֆիքսվել է կոնկրետ ապօրինի ներգործություն, այսօր չունենք, բայց մենք չենք խոսում եղած փաստի մասին: Քրեադատավարական օրենքը, մեր նախադեպային իրավունքը, եվրոպական նախադեպային իրավունքը ապագային միտված իրավիճակների ռիսկերի մասին է խոսում՝ կա հավանականություն, որ կխոչընդոտի, կթաքնվի»,- ասաց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *