Աջ ղեկով մեքենաների վարորդները բողոքի ձայն են բարձրացնելու. ավտոերթ կանեն

timthumb

Աջակողմյան ղեկով մեքենաների վարարոդները բողոքի ակցիա կիրականացնեն՝ ընդդեմ աջակողմյան մեքենաների արգելքի: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 22-ին վարորդները պատրաստվում են Հարավարևմտյան թաղամասում գտնվող Անդրանիկի արձանի մոտից ավտոշարասյունով շարժվել դեպի Տրանսպորտի և կապի նախարարության շենք՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու:

Ղահրամանյանը նշեց՝ ինքը ևս կողմ է վարորդների պահանջին, քանի որ կառավարության այս որոշմամբ սահմանադրական իրավունքի խախտում է տեղի ունենում. «Արգելելով ոչ մի հարց չի լուծվում, մարդիկ կարող են կոտրած տաշտակի առաջ կանգնել: Կարելի է տարբեր լուծումներ առաջարկել, օրինակ, կարող են ձախ ղեկով մեքենայի մաքսազերծման արտոնություններ տալ, քանի որ գինը կնվազի և մարդիկ կնախընտրեն ձախակողմյան ղեկով մեքենաներ: Փաստորեն, ԵԱՏՄ-ի օրենքի կարգավորումների առաջնային կետերից մեկն այն է, որ 2020-ից արգելված կլինեն աջ ղեկով մեքենաների ներմուծումը»,- նշեց Ղահրամանյանը:

Նախարարության հիմնավորման հետ Ղահրամանյանն անհամաձայնություն ունի և բերված հիմնավորումներն անհեթեթ է համարում, քանի որ դրանք որևէ հիմք չեն պարունակում. «Նախարարությունը չկարողանալով ճիշտ ներկայացնել և հիմնավորումներ բերել՝ անհիմն փաստարկներ է ներկայացնում: Սա պարզապես վատ ձևակերպված որոշում է: Մեքենայի աջ ղեկը ձախակողմյանով փոխարինելով՝ մեքենան անվտանգ չի դառնում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մեքենայի առուվաճառքի դեպքում ևս սահմանադրության նորմի խախտում է տեղի ունենում, քանի որ մարդը չի կարող իր մեքենան վաճառել:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *