Առանց այդ էլ՝ գյուղատնտեսությանը շատ ենք արտոնություն տվել, հերի՛ք է

timthumb (8)

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Ազգային ժողովը մերժեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու հարցը:
 
Հարցի հիմնական զեկուցող, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանի խոսքով՝ խմբակցությունն այս նախագծով առաջարկում է հողի հարկից ազատել այն գյուղացիներին, որոնց կրած վնասները բնական աղետների հետևանքով գերազանցելու են 40 տոկոսը: «Մենք առաջարկում ենք տվյալ տարվա ընթացքում հողի հարկից ազատել այն գյուղացիներին, որոնց տնտեսությունները բնակլիմայական աղետների հետևանքով ավելի քան 40 տոկոսի վնաս կկրեն: Սա է մեր առաջարկությունը»,-ասաց էնֆիաջյանը:
 
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել, քանի որ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որը, բացի ուղղակի հարկատեսակներից, որոնցից մեկն էլ հողի հարկն է, ազատված է մնացած բոլոր տեսակի հարկերից, ինչն արդեն իսկ պետության կողմից ահռելի աջակցություն է, և այստեղ արմատական լուծումներ են պետք:
 
Հարությունյանի դիտարկմանն արձագանքեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Վերջինս նշեց, որ երկրում ծավալված իրավիճակի դեմն առնելու համար պետք է դուրս գալ փողոց. «էս հարթակը հարց չի լուծում, իսկ ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված արմատական լուծումներին, ապա ո՞վ էր խանգարում Ձեզ նման լուծումներ տալու, չէ՞ որ Դուք եք հարկերը ավելացրել, պարո՛ն Հարությունյան»,-ի պատասխան Հարությունյանի՝ ասաց Էդմոն Մարուքյանը:
 
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը գործընկերներին առաջարկեց այս հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին համաձայնություն տալ, քանի որ, եթե այդ փոփոխությունները չեն կատարավում, ապա ստացվում է, որ Արա Բաբլոյանի կողմից առաջարկվող խորհրդարանական լսումները պարզապես ձևական բնույթ են կրել. «Դա արվելու է «գալըչկա» դնելու համար ընդամենը»:
 
Նախագիծը մերժվեց 33 կողմ, 54 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *