Առաջ, դեպի կուլակաթափությու՞ն

timthumb (2)

Երեկ՝ Լոռիում, որտեղ նշվում էր Ղարաքիլիսայի հերոսամարտի 99-րդ տարեդարձը, ուշագրավ հայտարարություն է արել խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները՝ հանուն Հայաստանի»,-ասել է նա:

 

Սա, փաստորեն, այն եզակի դեպքերից է, երբ Հանրապետականի խոսնակն արտահայտում է ոչ թե Հանրապետականի, իշխող քաղաքական վերնախավի  շահից, այլ  ՀՀ յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացու սրտից բխող մի գաղափար: Հասարակ մարդիկ գրեթե ամեն օր, տարբեր առիթներով, այդ նախադասությունն օգտագործում են և ունեն դրա բացատրությունը: Անշուշտ, չի կարելի բացառել այն տարբերակը, որ ԱԺ փոխնախագահի այսչափ հեղափոխական կոչը տեղավորվում է բացառապես ներհամակարգային պայքարի համատեքստում և գուցե նպատակադրվել են արդարության հաստատման գործընթացը սահմանափակել միայն  համակարգի շրջանակներում: Իսկ միգուցե ԱԺ փոխնախագահը պարզապես հայրենի օլիգարխիային ներդրումներ անելու կոչ է անում, թեև դա՝ առավել ևս զավեշտալի է, որովհետև մեր օլիգարխները բոլորից լավ գիտեն, որ Հայաստանը ոչ թե գումար ներդնելու, այլ փողեր «լվանալու» տեղ է:

 

Իսկ ամենայն հավանականությամբ, օտարերկրյա ներդրումներին սպասելիս իշխանությունների աչքը ջուր է կտրել, և միակ հնարավոր լուծումը դարձել է իշխանության ենթակայության ծիրում գտնվող մեծահարուստների քսակները դատարկելը: Արդյո՞ք Շարմազանովն իր՝ նման հայտարարությունը համաձայնեցրել է նախագահի հետ և Հայաստանում սպասվում է սեփականության նոր վերաբաժանում, հաշվի առնելով նաև այն, որ մեր երկրում այսօր ընթանում է իշխանության փոխանցման կամ վերարտադրության կուլիսային գործընթաց: Այս հարցադրումները դադարում են հռետորական դիտվել, եթե նկատի ունենանք, որ Շարմազանովը միշտ աչքի է ընկել զուսպ և Սերժ Սարգսյանի տեսակետներն արտահայտող դիրքորոշումներով:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *