Առեղծվածային դեպք Չայնիի ոլորաններում. վրացական համարանիշներով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի

timthumb (6)

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում ավտոմեքենա է վառվում։

Ինչպես դեպքի վարից հայտնում է աղբյուրը, հրդեհի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատվածում գտնվող Mercedes E500 մակնիշի TB-202-TB վրացական համարանիշներով ավոտմեքենայում առաջացած հրդեհը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյո՞ք հրդեհի հետևանքով տուժածներ կան, թե՞ ոչ։

Աղբյուրը՝ shamshyan.com

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *