Առճակատում՝ նախկին և ներկա նախարարների միջև

timthumb (12)

Հարցը՝ ապրիլի 9-ին կայանալիք վարչապետի ընտրությանն Ազգային ժողովի ընտրյալները փակ, թե բաց քվեակությամբ են մասնակցելու, շարունակում է անորոշության մեջ պահել հանրությանը։

Այս մասին տեսակետները խիստ հակասական են, իսկ եթե հաշվի առնենք, թե ովքեր են այդ տեսակետների հեղինակները, ապա պարզ է դառնում, որ վարչապետի ընտրության կարգի անցկացումը մինչ օրս անգամ իշխանավորների համար է անհայտ։

Եվ այսպես՝ Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանն, ով հայտնել էր, որ վարչապետի ընտրությունն անցկացվելու է փակ տարբերակով։

Նախկին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեսակետը, սակայն, ամբողջությամբ հերքում է ներկայիս նախարար Դավիթ Հարությունյանը․ «Նախագահը քաղաքականություն եւ քաղաքական թիմ չի ներկայացնում, եւ դրանով է պայմանավորված իր քվեարկության դեպքում փակ-գաղտնի քվեարկության պահանջը, Վարչապետի պարագայում ակնհայտ է, որ խոսքը գնում է իշխանության վարչապետի մասին: Դա է պատճառը, որ մենք խոսում ենք քվեարկության բաց տեսակի մասին»,-լրատվակաների հետ զրույցում նշել է նախարարը։

Թե ներկա, և նախկին նախկին նախարարներն ինչու էին իրարից տարբեր պատասխաններ հնչեցնում, դժվար է ասել, բայց, որ փաստացի այս պահին աշխատում են իրար դեմ, ակնհայտ է։

Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության համաձայն՝ ապրիլի 9-ին դադարելու են գործող նախագահի լիազորությունները և Կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: Ապրիլի 9-16-ի ընթացքում ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին՝ նոր կառավարություն ձևավորելու համար:

Թեկնածուներ առաջադրելուց հետո Ազգային ժողովը նիստի ժամանակ պետք է վարչապետ ընտրի:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *