Առևտրականներին ուղղորդում են. ՊԵԿ-ը չի զիջելու

timthumb (4)

Ազգային ժողովի շենքի մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացնում Առինջ մոլի  և Սուրմալուի տոնավաճառի առևտրականները: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում առևտրականները նշեցին, որ չեն դադարեցնելու իրենց բողոքի ակցիան այնքան ժամանակ, մինչև իրենց ներկայացված հարկային պահանջները չդադարեցվեն:

Առևտրականները նշեցին, որ իրենք ցանկանում են աշխատել այնպես, ինչպես մինչ այս որոշումն էր, և հարկային հաշվետվությունները ներկայացնել նախկին՝ թղթային տարբերակով՝ պատճառաբանելով, որ հազիվ են կարողանում հարկերը վճարել և հիմա էլ, փաստորեն, ստիպված են այնպիսի աշխատակից ընդունել, ով կկարողանա հաշվետվությունները ներկայացնել պահանջվող օնլայն տարբերակով:

Այսօր Ազգային ժողովում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից լրագրողները հետաքրքվեցին՝ ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել ՊԵԿ-ը և հնարավո՞ր է արդյոք չեղարկել հաշվետվություններն օնլայն տարբերակով պահանջելու որոշումը:

Հարցին ի պատասխան՝ Վարդան Հարությունյանը նշեց. «Մենք բողոքի ակցիա իրականացնող առևտրականների հետ հանդիպել ենք, ասել ենք նրանց՝ եկեք ձեր հաշվետվություններն անվճար անենք՝ չեն համաձայնել: Դա Ձեզ մոտ հարց չի՛ առաջացնում: Դա նշանակում է, որ նրանց ուղղորդում են խոշորները: Այս բողոքող առևտրականները ցանկանում են ընդամենը հարկ չվճարել, որովհետև, եթե հրաժարվում են մեր առաջարկած անվճար հաշվապահության իրականացումից, նշանակում է՝ ստվեր կա, որը ցանկանում են թաքցնել»:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ՊԵԿ-ն այլ տարբերակ առաջարկի՝ առևտրականների հետ համաձայնության գալու միջոցով, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, մեր ուշադրության կենտրոնում են բոլորը»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *