Ավազակային հարձակում Երևանում. 2 դիմակավորված անձինք դանակի սպառնալիքով հափշտակել են խոշոր չափի գումար

timthumb (1)

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով նույն բաժնի ավագ քննիչ Ներսիսյանի կողմից հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 22։30-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղ Աբելյան 17 շենքի մուտքերից մեկում հարձակվել են նույն շենքի բնակիչ՝ 35-ամյա Գեորգի Միրաքյանի վրա, դանակի սպառնալիքի տակ նրանից հափշտակել iPhone 6S տեսակի բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիրը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական վկայականը, բանկային քարտեր և 750 հազար դրամ։

Գ. Միրաքյանը անհատ ձեռներեց է։

Մանրամասն՝ այստեղ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *