Ավտովթար Ստավրոպոլում. զոհերի և վիրավորների մեջ հայեր կան

timthumb (2)

Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Արզգիրի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, որոնցից մեկը հայ է: Այս մասին հայտնում է stav.kp.ru կայքը։

Ինչպես հայտնում է աղբյուրը՝ դեպքը տեղի է ունեցել «Բուդյոնովսկ-Արզգիր» մայրուղու վրա, «ՎԱԶ-211440» մեքենան, որի վարորդը Հայաստանի բնակիչ էր, անհայտ պատճառներով դուրս է եկել մայրուղու երթևեկելի հատվածի հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ-21102» մակնիշի մեքենային:

Հայ վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Հոսպիտալացվել է 3 մարդ՝ 27-ամյա հայ և Արզգիրի 54 ու 57-ամյա բնակիչներ: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածն ընդամենը 1 տարվա վարորդ է եղել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *