Արաբկիր ԲԿ-ում 2 ամյա երեխա է մահացել. հարազատները կոտրել են դուռը, ապակիները և ծեծկռտուք սկսել

timthumb (12)

Հարազատները բժիշկներին են մեղադրում երեխայի մահվան համար։

Մահվան լուրը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը։ Նա նշեց, որ երեխան մի քանի օր գտնվել է Արաբկիր ԲԿ-ում։

«Երեխան ունեցել է սրտի բնական արատ։ Բժիշկները արել են հնարավոր ամեն ինչ երեխայի կյանքը փրկելու համար մինչև վերջին պահը։ Երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է կատարվում»,- ասաց Եղիազարյանը և հավելեց, որ երեխայի հարազատները մասնագետներ չեն և չեն կարող սթափ գնահատական տալ։

Նա նաև հաստատեց, որ երեխայի հարազատները այնտեղ մեծ աղմուկ են բարձրացրել. «Երեխայի հարազատները 30-40 հոգով անվայել վարք են թույլ տվել, կոտրել են վերակենդանացման բաժանմունքի դուռը, հաստ ապակիները՝ վտնագելով այնտեղ խիստ ծանր վիճակում գտնվող երեխաների և բուժանձնակազմի կյանքը»,- ասաց Եղիազարյանը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *