Արամյանը բացեց փակագծերը

timthumb (5)

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքվեցին՝ վերջինս ինչ կարծիք ունի սկիզբ առած թանկացումների մասին: «Ցանկացած ապրանքատեսակի գների բարձրացումը բացասական է ազդում բոլորի վրա»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարը

Անդրադառնալով թանկացումների մասին ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանի և Հակոբ Հակոբյանի հայտարարություններին՝ Արամյանը նշեց, որ ոչ ոք չի կարող ժխտել՝ թանկացումը նախ ազդում է սոցիալապես անապահով խավի վրա, պարզապես պնդում է, որ իր գործընկերներն այլ բան են ի նկատի ունեցել. «Մեր գործընկերները ուրիշ բան են ասում։ Եթե ես հակված եմ մեկ ապրանք սպառելու և երկրորդ ապրանքի տեսակի վրա գները բարձրանում են, հարաբերականորեն այն մարդը, ով ավելի շատ է այդ ապրանքները սպառում, ինքն ավելի շատ է իր վրա կրում դրա ազդեցությունը, քան այն մյուսը, ով հարաբերականորեն ավելի քիչ է սպառում»,- ասաց նախարարը՝ հանդես գալով ՀՀԿ-ական պատգամավորների պաշտպանությամբ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *