Արարատի մարզում բերքը ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է․ գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում

timthumb

ՀՀ կառավարությոնա շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչներ։ Նրանք պահանջում են լուծել ոռոգման ջրի խնդիրը:

«Բերքը փչանում է, չի ջրվում։ Ջրի պատճառով ստիպված հողատարածքը վարել անասնակեր ենք դարձրել։ Հույսովև հավատով եկել ենք այստեղ»,-ասաց գյուղացիներից մեկը։

Նրանք նշում են, որ բողոքի ակցիա են իրակացրել նաև մարզպետարանի առջև, սակայն ոռոգման ջրի խնդիրը չի լուծվել։

«Մարզպետը խոստացել է, որ ոռոգման ջրի հետ կապված խնդիրը կլուծվի, բայց ընդամենը մի քանի ժամ ոռոգման ջուր են մատակարարել և կրկին դադարեցրել»,-նշում են ակցիայի մասնակցիները։

Գյուղացիներից երկուսին հրավիրել են կառավարություն խոստացել է շատ շուտ լուծել ոռոգման ջրի խնդիրը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *