Արա Աբրահամյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

timthumb (2)

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ  հատուկ նիստում 77 կողմ, 17 դեմ ձայներով  ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ:

ՀՀ նոր Սահմանադրության համաձայն  վարչապետը համարվում է  իշխանության ղեկավարը:

Շնորհավորական ուղերձում Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը շեշտել է Սերժ Սարգսյանի՝ «ազգային-ազատագրական շարժման մարտիկից դեպի պետության ղեկավարի անցած ճանապարհը»:

Նա նաև նշել է, որ նոր Սահմանադրության համապատասխան վարչապետի պաշտոնին նշանակումը եղավ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում, երբ հասարակությունը լուրջ փոփոխություններ է ուզում: Արա Աբրահամյանը հույս է հայտնել, որ երկրի նոր ղեկավարին կհաջողվի  կիրառել իր ողջ քաղաքական փորձառությունը, կազմակերպչական հմտությունները և անձնական որակները՝ ներքին և արտաքին մարդահրավերներին արդյունավետորեն  դիմակայելու համար:

Աբրահամյանը նաև հավաստիացրել է, որ հայկական սփյուռքի խոշորագույն կազամակերպության ներկայացուցիչները  կշարունակեն ապագայում էլ հուսալի  օգնականներ լինել բոլոր լավ գործերում և բոլոր ջանքերը գործադրել սիրելի Հայաստանի բարգավաճման, միջազգային հեղինակության բարձրացման և ազգի միասնականության ամրապնդման գործում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *