Արդարացնե՛լ Շանթ Հարությունյանին. բողոքի ակցիա Դատախազության դիմաց

timthumb (13)

Նախաձեռնությունների ազգային կենտրոն (ՆԱԿ) հասարակական կազմակերպությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, նրա արդարացման և ազատ արձակման: ՆԱԿ նախագահ Վարդան Թունյանը կոչ է անում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններին և քաղաքական կուսակցություններին՝ միանալ իրենց: Այսօր նրանք Գլխավոր Դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության անգործության դեմ և ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարթությունյանին առաջարկել է բաց ռեժիմով կրել պատիժը, սակայն վերջինս չի համաձայնել՝ պահանջելով արդարացնել իրեն։ 

Բողոքի ակցիայի մասնակիցները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջում են միջնորդել Առաջին ատյանի դատարանին՝ վերաբացելու «Շանթ և ընկերներ» գործի դատական քննությունը՝ հաշվի առնելով նոր իհայտ եկած հանգամանքները, կամ իրավիճակի փոփոխության կապակցությամբ:

Նրանք գտնում են, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված՝ Շանթ Հարությունյանը պետք է արդարացվի և ոչ մի քաղբանտարկյալ չպետք է լինի:

«Շանթ Հարությունյանը արդար է, նա որևէ հանցանք չի գործել, այլ պայքարել և պայքարում է հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության: Շանթ Հարությունյանը հետապնդվում է «արդարադատության» համակարգի կողմից իր քաղաքական հայացքների համար: Այսպիսով, Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է և պետք է օր առաջ արդարացվի և ազատ արձակվի: Բանտում անցկացրած յուրաքանչյուր օր ավելացնում է նրա դեմ ապօրինի վճիռ կայացրած դատավորների, մեղադրանքը դատարան ներկայացրած դատախազության և այդ վճռի պատվիրատու Սերժ Սագսյանի պատասխանատվությունը»,- նշում են ակցիայի մասնակիցները:

Նշենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *