Արթուր Գևորգյանը թիրախի տակ է դնում հայկական բռնցքամարտի ապագան

49616257_116529212736362_5722448270085586944_n

Ամփոփելով հայկական սպորտի այլևս նախորդ տարին՝ պետք է փաստել, որ այն հաջողություննրով և չեմպիոնական մեդալներով լի տարի էր: Վառ վկայությունը՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ պարգևատրված մարզիկների մեծ ցուցակը:
Հեղինակավոր այս ոլորտի վրա անցյալ տարի մի մեծ բիծ գցեց Արթուր Գևորգյանը՝ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը: Դեռ նախագահը: Քանի որ աթոռամոլ այս երևույթը մարզաշխարհի մեջ պառակտում գցելու գնով կազմակերպեց նախագահի կեղծ ընտրություններ, որոնցում էլ, բնականաբար, հենց ինքը հաղթեց:
Պատվախնդիր մարզիկների և ոլորտի պատասխանատու կառույցների բողոքի ձայնը հաշվի առնելով՝ ԱԻԲԱ-ն (Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) տարվա վերջում հրապարակեց հայտնի նամակը՝ որում արթուրիկի կազմակերպած ընտրությունները համարեց ոչ լեգիտիմ, հետևաբար ընտրությունների արդյունքում ընտրվածներին՝ ևս: ԱԻԲԱ-ն պահանջում է նոր ընտրություններ, որոնք չեն հակասի մարզաշխարհի գրված կանոններին:
Նոր տարում միր նոր, շենշող ասուլիս է տալիս կրկին Արթուր Գևորգյանը՝ հերքելով անհերքելին: Թե բա ես ոչ մի նամակ չեմ ստացել: Հետն էլ շեշտում է, թե ես երբեք դեմ չեմ եղել նոր ընտրություններին: Այսինքն ԱԻԲԱ-ի նամակը, այնուամենայնիվ կարդացել է: Երեսպաշտությունն էլ սահմաններ պետք է ունենա: Երբ սեփական անձիդ խաթեր համար փորձության ես տանում մի ողջ պետության հեղինակություն, երբ անձդ դարձնում ես պետությանը հակոտնյա, պատրաստ եղիր անփառունակ վախճանի:
Որքան շուտ սա գիտակցի Արթուր Գևորգյանը, այնքան լավ մեզ բոլորիս, Հայաստանի համար: Որովհետև կասկածի տակ դնելով միջազգային իրավասու կառույցի եզրակացությունը՝ Գևորգյանը թիրախի տակ է դնում ամբողջ հայկական բռնցքամարտը:
Եվ, ընդհանրապես, ու՞մ համար է գաղտնիք, որ տվյալ անձնավորության ողջ կարիերան՝ և՛ քաղաքական, և՛ մարզական, պայմանավորված է եղել մեկ հանգամանքով՝ տխրահռչակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան լինելու փաստով: Քանի դեռ աներ-պապայի թուրը աջ ու ձախ կտրում էր, արթուրիկը ևս իր համար փոքրիկ կայսրություն էր հիմնել՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան վերածելով սեփական դուքյանի, թալանելով այն և երկար տարիների պաշտոնավարման ընթացքում ոչ մի ներդրում չկատարելով այնտեղ: Իսկ ֆեդերացան որոշակի բիզնես շրջանակների շահերին ծառայեցնելու մասին էլ ավելի լավ է լռենք…

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *