Արթուր Ջավադյանի պատասխանը դեսպանի հայտարարությանը

timthumb

Ինչպես արդեն տեղեկացչել ենք, այսօր Ազգային ժողովում մեկնարկեցին Հայաստանի պետբյուջեի կատարողականի վերաբերյալ լսումները: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, խոսելով Հայաստանի  տնտեսական ակտիվության դանդաղ տեմպերի մասին, նշեց, որ տեմպերի դանդաղ ընթացքը պայմանավորված է վերջին երկու տարիներին ներդրումների կրճատմամբ և Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազմամբ:

ԿԲ նախագահի դիտարկմամբ՝ 2016 թվականին նախորդ տարվա համեմատ կարճաժամկետ պարտատոմսերի շահութաբերությունը նվազել է շուրջ 5 տոկոսով և  կազմել է 6,9 %,  միջնաժամկետ պարտատոմսերի շահութաբերությունը նվազել է 5,4 %-ով և կազմել 10,1 %, երկարժամկետ շահութաբերությունը նվազել է 3,7 %-ով և կազմել12,9 %:

«2016-ին տնտեսական աճը կազմել է 0,2 %՝ նախորդ տարվա 3 %-ի և տարվա համար կանխատեսված 2,2 %-ի համեմատ»:

Արթուր Ջավադյանն, անդրադառնալով ԱՄՆ դեսպանի կողմից 8 մլրդ դոլարի ներդումների մասին արված հայտարարությանը, նշեց, որ ԿԲ դերը որպես կարգավորող՝ այն է, որ պետք է հստակեցնի այն ֆունկցիաները, որոնք կնպաստեն ներդրումների աճին. «Ներդրումների համար ամենակարևորը  ֆինանսական կայուն իրավիճակի ստեղծումն է, որն էլ մենք ունենք, իսկ վերականգնվող էներգետիկայի մասով՝ պետք է նշեմ, որ խոսքը ոչ թե ներդրումների, այլ ներդրումների հնարավորության մասին է: Խոսքը եղել է այն մասին, որ մեր շուկան նոր տեխնորոգիաների կիրառմամբ կարող է այդ ծավալի ներդրում կլանել»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *