Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում

timthumb (7)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արթուր Վանեցյանը:

Նա տեղեկացրեց, որ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները: Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՖՖ նախագահի պաշտոնների համատեղումը կկարողանա արդյունավետ իրականացնել. «Ժամանակը ցույց կտա, որ չի խանգարի: Ոչ անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆեդերացիայի աշխատանքները»,- նշեց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ոլորտն ուսումնասիրել է, ունի ծրագրեր, որոնք պատրաստվում է իրականացնել, իսկ այդ ծրագրերը կներկայացնի ՀՖՖ նախագահի ընտրության օրը:

Նա շեշտեց, որ առաջնահերթություն է համարում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, ինչի համար հիմքեր և ռեսուրսներ տեսնում է. «Ֆուտբոլի ֆեդերացիան բավականին ինքնաբավ կազմակերպություն է: Այն, ինչ ունենք, արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել»,- ընդգծեց Վանեցյանը:

Նա հայտնեց նաև, որ արդեն հանդիպում ունեցել է Հայաստանի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների հետ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *