Արծվիկ Մինասյանի կենացները և իրականությունը.որտե՞ղ են ներդրումները

timthumb

Թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարում են, որ նախկինում երբեք այս ծավալներով ներդրումային հետաքրքրություն Հայաստանում չի եղել, Մինասյանը երեկ հավաստիացրեց բոլորիս, որ Հայաստանում սպասվում են մեծ ներդրումներ: Մինչդեռ այդ լավատեսության հիմքերը դեռևս հայտնի չեն: Ներդրումների հարցը ցավոտ է եղել նաև նախորդ կառավարության համար: Կարեն Կարապետյանին, իր դրայվով և հատուկ այդ նպատակով ստեղծված կառույցով՝ Ներդրողների ակումբով էլ չհաջողվեց քիչ թե շատ լուրջ ներդրումներ ներգրավել երկրի տնտեսության մեջ:
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո տնտեսության համար օբյեկտիվորեն դրական սպասելիքների ֆոն էր ստեղծվել: Թեև ընդունված է համարել, որ ցնցումները հիմնականում դեստրուկտիվ ազդեցություն են թողնում տնտեսական ցուցանիշների վրա՝ օրերս ԱՎԾ հրապարակած տվյալներն էլ են հուշում, որ հետհեղափոխական իրավիճակին բնորոշ անկում՝ մեր տնտեսությունը չի ունեցել: Միևնույն ժամանակ, Հայաստանում այս մեկուկես ամիսների ընթացքում չի արվել և ոչ մի ներդրում: Այդ մասին վկայում է investmentprojects.am կայքը, որտեղ վերոնշյալ ժամանակահատվածում որևէ փոփոխություն չի կատարվել: Այսինքն՝ ոչ մի նոր ներդրումային առաջարկ կամ փաթեթ նոր կառավարությունը չի մշակել եւ չի առաջարկել ներդրողներին: Հետևաբար, ներդրումների բացակայությունը ավելի քան տրամաբանական է. չկա առաջարկ: Միևնույն ժամանակ՝ դեռևս մեծ հարց է՝ կա՞ արդյոք պահանջարկ:
Երկրում տեղի ունեցող գործընթացները կարող էին վանել պոտենցիալ ներդրողներին, դա, իհարկե, նոր իշխանությունների մեղքը չէ, այլ քաղաքական-տնտեսական անցումային փուլերին բնորոշ իրավիճակ: Օրինակ՝ ներդրողներին կարող են ցրել ԱԱԾ կողմից խոշոր կապիտալի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող գործողությունները: Մյուս կողմից, դեռևս չի վերացել քաղաքական-սահմանադրական ճգնաժամի սպառնալիքը: Կառավարությունը ժամանակավոր է, դեռ հասկանալի չէ, թե երբ տեղի կունենան արտահերթ ընտրությունները և ինչպիսի դիրքեր կունանան օրվա իշխանությունները դրանց ավարտից հետո: Այս ամենը, իհարկե, լուրջ պատճառ է, որպեսզի ներդրողները ոտը կախ գցեն: Սակայն ներդրումների համար առնվազն առաջարկ է անհրաժեշտ, որն այսօր նոր կառավարության կողմից ձևավորված չէ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *