Արման Սահակյանի շտաբերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

timthumb (1)

Հասրաթյան 14 շենք բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել 1940 թվականին ծնված մի կին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

 

Նրա խոսքով՝ այսօր, ժամը 13:50-ին Ոստիկանությունն ահազանգ է ստացել շտապօգնությունից, որ շտապօգնության աշխատախումբը կանչով մեկնել է Հասրաթյան 14 շենք:

 

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ նշված վայրը օգտագործվում է ինչ-որ տուրիստական ընկերության կողմից, սակայն այս օրերին գործել է որպես ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի նախնըտրական շտաբ:

 

Այնտեղ հայտնաբերել են 77-ամյա Սուսաննա Հարությունյանի դին:

 

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ կինը հանկարծամահ է եղել:

 

Քաղաքացիներն ասել են, որ մինչ դին կտեղափոխեին՝ շտաբականները Արման Սահակյանի նկարներով բոլոր պաստառները հեռացրել են շենքի վրայից:

 

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *