Արմավիրի դատախազի եղբայրը և Գարեգին Բ-ի մտերիմները հարձակում են գործել քաղաքացու վրա Перейти

timthumb

Քիչ առաջ Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը ոստիկանություն հաղորդում է տվել, որ մի խումբ անձինք հարձակվել են իր վրա: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Քաղաքացին ոստիկանության Էջմիածնի բաժնում հաղորդում է տվել, որ մի խումբ անձինք իր նկատմամբ բռնություն են գործադրել»,- փոխանցեցին ոստիկանությունից:

Ըստ Armlur.am-ի տեղեկությունների՝ քաղաքացու վրա հարձակում գործողները եղել են Արմավիրի դատախազի եղբայրը` Համլետ Ներսիսյանը, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ -ի մտերիմները,  մասնավորապես՝ «Մրգաստանցի Գևորիկը»: Իսկ վիճաբանությանը պատճառը գումարային խնդիրներն են եղել:

Ռաֆայել Մխիթարյանը նշել է, որ ներկա պահին ոստիկանության Արմավիրի բաժնի շենքի մոտ հավաքվել են վերոհիշյալ անձինք և սպասում են, որպեսզի իրեն տանեն:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *