Արմավիրի մարզում տղամարդը դաժան ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջն ու 1-ամյա տղային. երեխան մահացել է

timthumb (9)

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ Արմավիրի մարզում տեի ունեցած դաժան սպանության մասին: Նա, մասնավորապես, գրել է.

Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մեկամյա տղա երեխայի դի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Արմավիրի մարզի հանդամասերից մեկում 32-ամյա մի տղամարդ ծեծել է 30-ամյա կնոջն ու մանկահասակ տղային, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Ռուստամ Մանուկյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։

Նա որպես կասկածյալ ձերբակալվել է։

Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *