Արմավիրում ամուսինը փողոցում կրակել է կնոջ գլխին. նոր մանրամասներ սպանությունից

timthumb (2)

Ապրիլի 12-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «1-02» է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կրակել են:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Հանրապետության փողոցի թիվ 1 շենքի մայթին, անհայտ քաղաքացին 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացանով կրակոց է արձակել 1978 թ. ծնված Սյուզաննա Գալստյանի գլխին, ինչի հետևանքով կինը տեղում մահացել է:

 

Հրազենը հայտնաբերվել է դեպքի վայրից 12 մ հեռավորության վրա:

 

Նույն օրը, ժամը 19.40-ին, մեղայականով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել 1980 թ. ծնված, նախկինում դատված Բախշի Մ.-ն և հայտնել, որ ապրիլի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի կենտրոնական մասում գտնվող մանկական խաղահրապարակի դիմացի մայթին իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոց է արձակել իր կնոջ՝ Ս. Գալստյանի գլխի հետնամասին ու հեռացել, իսկ հրացանը նետել է դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող կրպակների միջնամասում:

 

Բախշի Մ.-ն ձերբակալված է:

 

Կատարվում է քննություն:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *