«Արմավիր» ԲԿ-ի՝ 5 դատվածություն ունեցող նախկին տնօրենը փորում է ներկայիս տնօրենի ոտքի տակը

timthumb (6)

Արդեն տևական ժամանակ է՝ «Արմավիր» բժշկական կենտրոնը հայտնվել է մամուլի, իրավապահների, հասարակ քաղաքացիների ուշադրության կենտրոնում։ Բանն այն է, որ բուժհաստատության նախկին  տնօրենը՝ Նշան Գևորգյանը, ով նաև ԲԿ-ում աշխատել է գինեկոլոգիայի բաժանմունքում, մեղադրանքների փաթեթ է ներկայացրել ներկայիս տնօրեն Սարգիս Խաչատրյանի դեմ, ով պաշտոնավարում է 2011թ․-ից։

Ստեղծված իրավիճակի մասին կարծիք կազմելու համար ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցն անձամբ եղավ հիվանդանոցում, զրուցեց  բժիշկների հետ։ Այն, ինչ պարզվեց, ոչ միայն հեռու էր Նշան Գևորգյանի ներկայացրածից, այլև ամբողջությամբ փոխեց «խաղի կանոնները»․ ստացվում է, որ ինքը՝ բողոքողը, անձամբ թաղված է քրեկան պատմությունների մեջ։ Բժիշկը, աշխատանքային գործունեության հետ կապված,  շուրջ 5 դատվածություն ունի, ինչի պատճառով էլ հիվանդանոցում աշխատած տարիներին կորցրել է տնօրենի հաստիքը՝ աշխատելով միայն գինեկոլոգիայի բաժանմունքում։ Ըստ խոսակցությունների, նրա տնօրեն եղած ժամանակ հիվանդանոցում գրանցվել են երեխաների առք ու վաճառքի 20-ից ավելի դեպքեր, որի կազմակերպիչը հենց Գևորգյանն է եղել։

Ահա թե ինչ հիշեց այդ տարիներից՝ մանկաբարձ-գինեկոլոգ Մզիա Դանիել Բեկն, ով արդեն 51 տարի է՝ աշխատում է «Արմավիր» ԲԿ-ում․ «2005 թվականին դեպք է գրանցվել մեր ԲԿ-ում, համաձայն որի, մանկական արգանդ ունեցող մի կին երեխա է ունեցել, ինչն անհնար է։ Ես արձակուրդում էի, երբ եկա՝ տեղեկացա։ Այդ գործերն այն ժամանակ ԱԱԾ-ում էին։ Այդ կինը փաստացի երեխա չի ունեցել, բայց գրկել է երեխային և գնացել»։ Այստեղից հարց է առաջանում, թե ինչպե՞ս։ Նկատենք, որ 2005թ․-ին տնօրեն էր Նշան Գևորգյանը։

Ըստ խոսակցությունների, Նշան Գևորգյանը նաև զբաղվել է ապօրինի արհեստական վիժեցումներով, ի դեպ,  պտուղները բավականին մեծ են եղել՝ 6-7 ամսական։

Հիվանդանոցի բժիշկները նաև հիշեցին մի դեպք, երբ հղի կնոջը բերել են հիվանդանոց և անհրաժեշտ է եղել կեսարյան միջամտություն. Նշան Գևորգյանը, ով եղել է հերթապահ բժիշկը, չի կատարել վիահատությունը՝ հիվանդի ազգականերից պահանջելով  մոտ 100 հազար դրամ։ Երբ Սարգիս Խաչատրյանը, ով այդ ժամանակ արդեն տնօրեն էր, հարցրել է՝ բժշկին թե ինչո՞ւ է հրաժարվում վիրահատությունից, վերջինս պատճառաբանել է, թե կեսարյանի համար անհրաժեշտ կարի նյութեր չկան։

Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Հակոբ Այվազյանը բացառեց կար չլինելու հանգամանքը։

«Հիվանդին տարել էին վիրահատարան, սկսել էին նարկոզի գործընթացը՝ հետո պատճառաբանելով, որ թել չկա հիվանդին դուրս էին բերել, որը բաձարձակ սուտ է։ Վիրահատարանի  քույրն էլ հայտատարարեց, որ կարն եղել է»,-պատմեց բժիշկ Այվազյանը։ Բժկուհի Մզիա Դանել Բեկն էլ ավելացրեց «Շաբաթ օր էր,  ինձ կանչեցին, ես Երևանից եկա և վիրահատեցի այդ կնոջը»։

Այս դեպքը նկատի ուենալով, ըստ ՀՀ աշխ․ օրենսգքրի, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով,  Նշան Գևորգյանին ազատում են աշխատանքից։ Թեպետ հետագայում վերականգնվում է։

Վեջին տարիներին հիվանդանոցում ծնունդների թվի նվազում է նկատվում․ ինչը թելադրում է համապատասխան կրճատումների իրականացում։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Նշան Գևորգյանը  կրճատվում է։ Սակայն նկատենք, որ հիվանդանոցում շարունակում է աշխատել նրա հարազատ դուստրը, ով, ըստ խոսակցությունների, ունի հոգեկան շեղումներ։  Մեր հարցին թե այդ բժկուհին տիապետում է գործին Մզիա Դանել Բեկը բազմանշանակ պատասխանեց․ «Որոշ չափով»։  Ստացվում է, որ Նշան Գևորգյանը, իր «որոշ չափով բժշկուհի» աղջկան  տեղավորել է գործի։ Սակայն հիմա մեզ տեղեկացրին, որ Նշան Գևորգյանի աղջիկը շուտով կազատվի աշխատանքից։

Իր տնօրեն եղած տարիներին Նշան Գևորգյանը նաև «տարածքային ձեռքբերումներ» է ունեցել։ Հիվանդանոցին կից և հիվանդանոցին պատկանող տարածքը, անհասկանալի հանգամանքերում, դարձել է նրա սեփականությունը, որն այժմ օգտագործվում է նրա սեփական բիզնեսի համար։ Տարածքում գործում է դեղտուն, վարսավիրանոց և լաբորատորիա։

Երբ 2011թ.-ին Սարգիս Խաչատրյանը նշանակվում է տնօրեն, նախկինից  ժառանգություն է ստանում շուրջ 88 միլիոն դրամի պարտք։ Կարճ ժամանակում պարտքն իջեցնում են՝ հասցնելով մոտ 15 միլիոնի, բայց հիվանդանոցը շարունակում է գտնվել ծայրահեղ ֆինանանսական վիճակում։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար աշխատակիցները խորհրդակցություն են հրավիրում, որի ժամանակ որոշում են՝ յուրքանչյուրն իր կարողացածի չափով գումար մուտքագրի հիվանդանոցի բյուջե։

«Ժողովի ընթացքում ես անձամբ հարց բարձրացրի, որ կարող եմ, օրինակ, իմ մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել, բայց տնօրեն Խաչատրյանը դեմ եղավ։ Նա գտնում էր, որ դա ճիշտ չէ, քանի որ մարդիկ կան, ովքեր վարկեր ունեն և չեն կարող գումար տալ։ Որոշեցին, որ մարդիկ իրենց կամքով, իրենց կարողացածի չափով օգնեն հիվանդանոցին»,-պատմեց թերապևտ Արթուր Դավթյանը։

Նկատենք, որ այս դեպքը Նշան Գևորգյանը ներկայացրել է որպես չարաշահում Սարգիս Խաչատրյանի կողմից։ Մինչդեռ իրականությունը, փաստորեն, այլ է։ Նշան Գևորգյանի պնդմամբ, Սարգիս Խաչատրյանը յուրացրել է նաև 2016թ․-ին Ապրիլյան պատերազմի համար հավաքված բժիշկների գումարը։

«Անձամբ ներկա եմ եղել, տեսել եմ Արցախի ֆինանսների նախարարության ստացականը, որտեղ երևում էր ամբողջ տրված օգնությունը։ Ներկա եմ եղել մեր կողմից գնված առաջին անհրաժեշտության իրերի, վրանների բեռնավորմանը, տեղափոխող վարորդին էլ եմ ճանաչում», -ասաց բժիշկ Արթուր Դավթյանը։ Բժիշկ-վնասվածքաբան Վահան Հարությունյան էլ ավելացրեց, որ դեռևս 2012թ․-ին Սարգիս Խաչատրյանն իր աձնական միջոցներով, իր կապերով, հիվանդանոցի վնասվածքաբանական բաժանմունքի համար ձեռք է բերել 70 հազար դոլար  արժողությամբ գործիք։ Ուստի, վստահությունն այնքան մեծ է այդ տեսակ տնօրենի նկատմամբ, որ անիմաստ է կասկածել, որ պատերազմի համար իրենց հավաքած գումարը կարող էր չծառայել նպատակին։

Հիվանդանոցում, առանց բացառության, բոլորը սիրով ու հարգանքով էին խոսում տնօրեն Սարգիս Խաչատրյանի մասին, պատմում էին, որ նրա օրոք ոչ միայն պարտքերն են կրճատվել, այլև հվանդանոցի մթնոլորտն է փոխվել՝ ավելի ընկերական են, համերաշխ։ Նշան Գևորգյանի մասին  որևէ դրական բան չլսեցինք․ կարծիքները կամ չեզոք էին, կամ բացասկան։

Հանդիպեցինք նաև տնօրեն Սարգիս Խաչատրյանին, ով հավաստիացրեց, որ իր գործունեության տարիներին հիվանդանոցում անօրիական ոչինչ չի արվել և ինքն էլ կոչ է անում վերահսկողական մարմնիներին՝ գալ և ստուգումներ կատարել, քանի որ վստահ է, որ որևէ խնդիր չի հայտնաբերվի։

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *