«Արմենիա» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել՝ 2 տղա, 1 աղջիկ

timthumb (3)

Հունվարի 22-ի առավոտյան, ժամը 5:00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել եռյակ:

Երջանիկ ծնողները Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Թաթուլ գյուղից 20-ամյա Հռիփսիմե Մայիլյանը և 25-ամյա Կամո Անտոնյանն են:

Ընտանիքը սոցիալապես անապահով է, երեխաների մայրը և հայրը աշխատանք չունեն, իսկ Կամոյի մայրն էլ 1-ին կարգի հաշմանդամ է:

Երեխաների մայրը՝ Հ. Մայիլյանը ասաց, որ իրենց առաջին երեխաներն են՝ 2 տղա, 1 աղջիկ: Ասաց նաև, որ անունները դեռ չեն որոշել, սակայն իրենց համար ամենակարևորն այն է, որ առողջ երեխաներ են:

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *