Արմեն Ամիրյանի անտարբերության հետևանքը…

timthumb (1)

Հաճախ կարելի է տեսնել մշակույթի ոլորտի առաջնային պատասխանատուների կողմից հնչող վերամբարձ խոսքեր, պաթետիկ մտքեր՝ հայ ժողովրդի մշակութային ժառանգության մասին. գովեստի խոսքեր, փառաբանական ձոներ շռայլելու հարցում դժվար թե այսօր գտնվի մեկն, ով, ասենք, կարող մրցակցել Մշակույթի նախարարության բարձրաստիճանների հետ. ով-ով, բայց նրանք հաստատ շատ ավելի լավ գիտեն, թե ինչ հարուստ մշակութային ժառանգության կրողներ ենք մենք՝հայերս:

Ցավոք, ինչպես փաստերն են հուշում, նույն այդ բարձրաստիճաններn՝ Արմեն Ամիրյանի գլխավորությամբ,ավելի հաճախ նախընտրում են բանավոր կերպով փառաբանել հայ մշակույթն ու դրա անանց արժեքները, քան գործնական քայլեր ձերնարկել, հոգ տանել դրանց մասին:

Բանից պարզվում է, Հայաստանի ազգային պատկերասրահը հայտնվել է խայտառակ վիճակում. պատկերասրահում, հակառակ բոլոր գրված ու չգրված կանոնների, իսկական տապ է տիրում՝ ավելի քան 30 աստիճան Ցելսիուսի սանդղակով, ինչն, ուղղակի, մահաբեր վտանգ է այնտեղ գտնվող արժեքավոր կտավների համար.բոլոր մասնագետներն էլ կվկայեն,որ յուղաներկ կտավների պահման համար լավագույն ջերմաստիճանը 19-20 աստիճանն է` 50-60 տոկոս հարաբերական խոնավության պայմանում: Կարճ ասած՝ Հայաստանի ազգային պատկերասրահն այս օրերին վերածվել է կտավների ոչնչացման յուրատեսակ «ձուլարանի»:

Հիմա մի շատ հետաքրքիր հարց է առաջ գալիս. միգուցե Արմեն Ամիրրյանի նմանօրինակ անտարբերության պատճառը նրա նոր բիզնես պլաննե՞րն են: Ենթադրելի է՝ որոշել է հիմա էլ այստեղ մի կիպլիկ սաունայատիպ օբյեկտ բացել. նկատենք՝ համապատասխան ջերմաստիճան ապահովելու հետ կապված խնդիրները հենց սկզբից արդեն լուծված են, մայր բնությունն է  հոգացել այդ մասին:

Սարկազմը՝ սարկազմ, բայց ցավով պետք է ամրագրենք, որ այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ տարրական ուշադրության պակաս, թափթփվածության արդյունք: Նախքան հայ մշակույթով պարծենալն ու գլուխ գովալը լավ կլիներ, եթե նախ հոգ տարվեր այդ անգին ժառանգության մասին, ինչը,սակայն, չի արվում:

Ինչո՞ւ:Միգուցե հարցնենք պարոն Ամիրյանին…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *