Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»

timthumb (5)

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Արմեն Բիլյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա. Բիլյանին, դեռևս հունվարի 10-ին, պայմանավորված նրա` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու համգամանքով` առաջարկվել էր տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` հաշվի առնելով այն, որ սույն ՔԿՀ հանդիսանում է ՀՀ գործող միակ բուժիչ ուղղիչ հիմնարկը, և այդ հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալները և որակը էապես տարբերվում են այլ ՔԿՀ-ների բժշկական բաժինների կողմից տրամադրվող բժշկական սպասարկումից, ինչից Բիլյանը հրաժարվել էր:

Այսօր` հունվարի 12-ին, Ա. Բիլյանն իր համաձայնությունն է տվել տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և արդեն նշված ՔԿՀ-ում, իր դիմումի համաձայն՝ դադարեցրել հացադուլը:

Այս պահին Ա. Բիլյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ բուժանձնակազմի ուշադրության և պատշաճ հսկողության ներքո»,-ասված է է ՀՀ Ան քրեակատարողական վարչության տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԼՈւՐԵՐ.com-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ից Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *