Արմեն Սարգսյանի արցախյան քարտ-բլանշը

timthumb (3)

Չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի կարգավիճակով Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դանքընին: Միեւնույն ժամանակ, Արմեն Սարգսյանն անկասկած այն կալիբրի գործիչ չէ, որը համաձայնի Հայաստանում լինել զուտ ներկայացուցչական ֆիգուր: Այդ տեսանկյունից հատկանշական է, որ Սարգսյանը հանդիպում է Դանքընի հետ, քննարկելով ամենատարբեր հարցեր, ընդհուպ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ նախագահը լինելու է պետության գլուխը: Այս կապակցությամբ հարց է ծագում՝ արդյոք Հայաստանի նախագահին Ղարաբաղի հարցով բանակցելու մանդատ է տրվելու: Ըստ տրամաբանության՝ հենց պետության գլուխը պետք է բանակցի:
Այն, որ Արմեն Սարգսյանը ցանկացել է հանդիպել Արցախի ղեկավարությանը, կարող է վկայել, որ Արցախի խնդիրն ապագա նախագահի գործունեության ոլորտներից մեկն է լինելու: Սա անչափ ուշագրավ է, հատկապես, որ ակնառու է վարչապետ Կարեն Կարապետյանի օրինակը, ով պաշտոնավարման ողջ ընթացքում այդպես էլ չձևակերպեց իր մոտեցումները Արցախյան հակամարտության և դրա լուծման ուղիների վերաբերյալ: Ստացվում է՝ Արմեն Սարգսյանն ունի այն «դաբրոն», որից զուրկ էր Կարապետյանը: Արմեն Սարգսյանը Արցախի հարցում ի տարբերություն Կարապետյանի ՝«ինչ-որ գործերի մեջ եղել է» ու «ինչ-որ բաներ գիտի»:
Ուրվագծվում է Սերժ Սարգսյանի կողմից կատարված դերերի հստակ բաժանումը, որտեղԱրմեն Սարգսյանը միջազգային հարթակում խաղարկելու է իր հեղինակության խաղաքարտը, իհարկե՝ չշեղվելով վարչապետի նախաշնած ծիրից, այսինքն՝ առանց ինքնագործունեության: Սակայն Սարգսյանը կարող է ոչ պաշտոնական դիվանագիտության սահմաններում գործողություններ անել: Միևնույն ժամանակ, եթե Արմեն Սարգսյանն այլ պայմաններում դառնար նախագահ, եթե Սահմանադրությունը փոփոխված չլիներ, ապա նա լավ նախագահ չէր կարող դառնալ. ներքին քաղաքականությունն այլ բան է, արտաքինը՝ այլ:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *