Արմեն Սարգսյանն ազատվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

02112926.488258.5022

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Արմեն Սարգսյանը ազատվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արմեն Սարգսյանին ազատել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Հայաստանի ԱԺ նիստում Արմեն Սարգսյանն ընտրվել էր Հայաստանի նախագահ: Նա իր լիազորությունների կատարմանը կանցնի ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում: Այդ օրն ավարտվում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *