Արյունոտ միջադեպ Արարատում. ՀՅԴ-ական թեկնածուի զարմիկը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

timthumb (6)Երկու օր առաջ ահազանգ է ստացվել, որ կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք է ստացել Արարատի մարզի Դեղձուտ գյուղի բնակիչ Հովիկ Նազարպուրը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Սոնա Տռուզյանը նշեց՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով: Պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը, կասկածյալը ձերբակալվել է:

«Տուժողը այս պահի դրությամբ չի հարցաքննվել, քանի որ բժիշկների կարծիքով՝ նա դեռ ի վիճակի չէ ցուցմունք տալու: Կասկածյալը հարցաքննվել է: Նախնական տվյալներով՝ վիճաբանությունը եղել է միջանձնային հարաբերությունների պատճառով»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Քննություն է իրականացվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները:

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ միջադեպի պատճառով ծանր մարմնական վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հովիկ Նազարպուրը դաշնակցական պատգամավորի թեկնածուի քրոջ որդին է:

Վերջինս համագյուղացի Սմբատին հանդիմանել է ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի կողմից Դեղձուտ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը ներկա գտնվելու համար՝ ասելով, որ գյուղի թեկնածուն դաշնակցական է: Առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ էլ դանակով հարվածել է Նազարպուրին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *