Արջի ծառայություն վարչապետի նկատմամբ

timthumb

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դատապարտում է «Հայելի» ակումբի վրա հարձակումը, նրա կարծիքով ,սակայն, մի դեպքը չպիտի դառնա հիմք Հայաստանում խոսքի ազատության սահմանափակման մասին այդքան ծայրահեղ արտահայտվել, ինչպես անում է հանրության մի մասը .«Դատապարտելի է, իհարկե, սակայն մի քանի անձանց ինքնագործունեության արդյունքում չի կարելի ասել, թե խոսքի ազատությունը վտանգված է մեր երկրում»:

Նա պնդում է, որ այսպիսի գործողությունները բնորոշ են նախկին իշխանություններին և դրանք վնաս կարող են հասցնել պետությանը. «Ես ժամանակին կարծում էի, որ արջի ծառայությունը միայն Հանրապետական կուսակցության և առհասարակ  նախկին իշխանությունների ժամանակ կիրառվող գործընթաց է: Սակայն նրանք, ովքեր նման բան արեցին, լինելով վարչապետի կամ իշխող ուժի աջակիցը, նույնպես արջի ծառայություն մատուցեցին իշխանությանը: Նրանք մեղմ ասած լավություն չարեցին այդ ուժին: Մենք մեր քաղաքացիներին պիտի բացատրենք, որ նրանց գործողությունների պատճառով կարող է տուժել մեր պետությունը: Եթե մարդիկ չգիտակցեն այդ լրջությունը, վաղը, մյուս օրը ստրասբուրգներում պիտի երկիրը պաշտպանենք նոր հարձակողական զեկույցներից»:

Մարուքյանը քաղաքացիներին հորդորում է հանդուրժող լինել ԶԼՄ-ների հրապարակումների նկատմամբ. «ԶԼՄ-ները շատ են, նրանց գործելաոճը՝ տարբեր, երբեմն՝ ոչ հավաստի, վիրավորական, բայց մեդիաիրականությունն այդպիսին է: Սա հայաստանյան ֆենոմեն չէ, ամբողջ աշխարհում նույն վիճակն է: Ժողովրդավարությունը պահանջում է հանդուրժող լինել, զսպել կրքերը, ես նույնը խորհուրդ կտամ մեր քաղաքացիներին: Իսկ հարձակման մեղավորները անպայման պիտի պատժվեն»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *