Արսեն Թորոսյանի գլխավոր «ձեռքբերումները»

timthumb (19)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մոտ, կարծես թե, ստեղծագործական ճգնաժամ է հասունանում: Վերջին շրջանում ականատես չենք լինում նույնիսկ նախարարի սկանդալային հայտարարություններին. թերևս, ավագ թիմակիցները հուշել են Թորոսյանին, որ ֆեսյբուքյան կարգախոսին հարիր պաշտոնական հայտարարությունները հեղափոխական թիմի դիրքերի ամրապնդմանը որևէ կերպ չեն նպաստում:
Անգամ նախարարի կողմից 100 օրվա աշխատանքի ամփոփումը լուրջ հարցեր է առաջացնում ոլորտի պատասխանատուի արդյունավետության մասով: Հենց միայն «չմո երկիր» արտահայտությունը բավական էր, որ նա մի քանի շաբաթ վերածվեր պարսավանքի ու հանդիմանանքի թիրախի: Բայց, կարծես թե, Թորոսյանը սովոր չէ հին սխալներից դասեր քաղել և որոշել է գերազանցել իր իսկ նվաճումը: Այնուհետև, օրակարգում հայտնվեց նրա տեսակետը Գարդասիլի մասով և փոքրիկ դագաղների մասին նրա մեջբերումը ծանոթ ֆիլմից: Իսկ երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում այդ վակցինացիայի հետևանքով մի քանի մանկահասակ երեխա է մահացել, նա լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ տարեկան 360 երեխայի մահը նորմալ երևույթ է: Փաստորեն, նախարարը, ով համարում է ՀՀ-ն «չմո» երկիր, ոչ միայն չունի մասնագիտական էթիկա, այլ մահացած երեխայի ծնողին կարեկից լինելու փոխարեն` նա երեխայի մահը մատուցում է որպես վիճակագրական նորմ:
Նախարարի գլխավոր «ձեռքբերումը», թերևս, Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում իրականացված «բարեփոխումն» էր, երբ նախարարը, «սկզբունքայնություն» դրսևորելով, հասավ Արա Մինասյանի ազատմանը՝ նպատակ ունենալով այս պաշտոնում դասավորել իր մտերիմ ընկերոջը: Իհարկե, շատերը կպնդեն, որ նախարարն ընդամենը ցանկանում էր ԲԿ կառավարումը առավել օպտիմալ կազմակերպել, սակայն, եթե Թորոսյանը տոգորված է այդ ցանկությամբ, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա աչք փակում, օրինակ՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում տիրող իրավիճակին: Սյստեղ, որքան էլ զարմանալի է՝ խնդիրը կապված է ոչ թե հիվանդների, այլ ղեկավարության հետ:Բայց Թորոսյանն այս խնդրին անդրադառնալու ժամանակ և ցանկություն չունի: Գուցե նա այս պահին լուծում է շատ ավելի կարևոր խնդիր, որը ծառացել է համակարգի առջև, օրինակ՝ լողանում է Սևանի ծաղկած ջրերում, ինչպես դա արել էր ոչ հեռու անցյալում՝ փորձելով մամռակալած ջրում լողալու խիզախ օրինակ հանդիսանալ համայն հայության համար…
Ի դեպ, Թորոսյանը կարծես թե ցանկություն չուներ միայնակ ջրահեղձ լինել և իր ետևից ջուրն էր քարշ տվել նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին: Պղտոր ջրերի մեջ զվարճանք ցուցադրող նախարարը մահվան վտանգի առաջ երևի մոռացել էր, որ օրեր առաջ ինքն էր մյուսներին խորհուրդ տալիս մոտ չգնալ Սևանին:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *