Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. տան նախասրահում հայտնաբերվել է կնոջ դի

timthumb (6)

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղում գտնվող անասնագոմերին հարակից տներից մեկում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ պետի տեղակալ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան հարակից նախասրահում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 76-ամյա Օլյա Սուվորյանի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահացել է տան նախասրահում գազի բալոնի արտահոսքից առաջացած պայթյունից։ Դատաբժշկի նախնական տվյալներով՝ դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։

 

Մանրամասները՝  shamshyan.com-ում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *